Նեթանյահուն անվտանգության հարցերով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում հանդիպում է անցկացրել ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը և նախարար Բենի Գանցը։
Մասնակցել են նաև բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին և Մոսադի հետախուզության տնօրեն Դեյվիդ Բարնեան։