Պաղեստինի ղեկավարը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահի հետ
ԱշխարհՊաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի խորհրդական Մահմուդ ալ-Հաբբաշը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռևս չի արձագանքել Պաղեստինի նախագահի կոչերին՝ ազդելու Իսրայելի վրա, որպեսզի դադարեցվի ագրեսիան Գազայի հատվածի դեմ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, Աբասի կոչերին ամերիկյան կողմից դրական արձագանք չկա։ Նա պնդում է, որ ԱՄՆ-ն «առավելագույն պատասխանատվություն է կրում ագրեսիայի շարունակման համար»։
«Մենք դա լավ հասկանում և գիտենք, և չնայած դրան, մենք չենք փակում դռները, մենք դրանք բաց ենք պահում», - ասել է ալ-Հաբբաշը:
Նա հավելել է, որ Պաղեստինի նախագահը «շուտով (հեռախոսով) զրույց կունենա ԱՄՆ նախագահ Բայդենի հետ»։