Մակրոնն Իրանին նախազգուշացրել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրման մասին
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցում նախազգուշացրել է իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրման մասին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակին։
ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը չեն մասնակցի մարտերին Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողության ժամանակ, եթե Թել Ավիվը չհարձակվի Իրանի տարածքի վրա։
Ավելի վաղ` նույն հեռախոսազրույցում, Ռաիսին Ֆրանսիային կոչ էր արել օգնել կանխել պաղեստինցիների ճնշումը: