Պաղեստինը Իսրայելի հետ հակամարտությունը դադարեցնելու պայման է առաջ քաշել
ԱշխարհՊաղեստինի առաջնորդի խորհրդական Մահմուդ ալ-Հաբբաշը «Ռիա Նովոստի»-ին ասել է, որ արաբա-իսրայելական հակամարտությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինցիները ձեռք չեն բերել իրենց անկախ պետությունը, որի մայրաքաղաքը Երուսաղեմն է։
«Քանի դեռ օկուպացիան չի ավարտվել միջազգային օրինականության համաձայն, և մինչև Պաղեստինի ժողովուրդը չստանա իր ազգային իրավունքները՝ ներառյալ ինքնորոշման իրավունքը և Երուսաղեմ մայրաքաղաքով պետության ստեղծումը, հակամարտությունները կշարունակվեն»,-ասել է ալ-Հաբաշը:
Խորհրդականը հավելել է, որ այս պահին Պաղեստինի ղեկավարության առաջնահերթությունը Գազայի հատվածի դեմ ագրեսիայի դադարեցումն է։