Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան արմատականների դեմ հաղթանակը ժամանակ կպահանջի
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակման հանգամանքները, որը հանգեցրել է մեծ թվով քաղաքացիական զոհերի, կուսումնասիրվեն՝ հավելելով, որ այժմ պետք է կենտրոնանալ պատերազմի վրա:
«Տասը օր առաջ տեղի ունեցած ողբերգության հետ կապված բազմաթիվ հարցեր կան, աղետի պատճառները կուսումնասիրվեն, բայց հիմա համախմբման ժամանակն է, և մենք արդեն սկսել ենք դասեր քաղել, բոլոր հարցերին կպատասխանենք»,- ասել է վարչապետը Խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ։ Նրա խոսքով՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը ժամանակ կպահանջի, իսկ հաղթանակը կպահանջի հաստատակամություն և զոհաբերության պատրաստակամություն։