Իրանը մտադիր չէ ռազմական հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ
ԱշխարհԻրանը մտադիր չէ ռազմական հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ Մերձավոր Արևելքում լարվածության աճի պատճառով, քանի դեռ հրեական պետությունը չի հարձակվել իսլամական հանրապետության վրա։ Այս մասին Reuters-ին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։
«Իրանի զինված ուժերը չեն մասնակցի մարտերին՝ պայմանով, որ իսրայելական ապարտեիդի ռեժիմը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա: Դիմադրության ուժերը կկարողանան պաշտպանել իրենց»,- ասել են դիվանագետները։