ՄԱԿ–ում հայտարարել են, որ Իսրայելի գործողությունները ռազմական հանցագործություն են
ԱշխարհԻսրայելի և Պաղեստինի տարածքների վերաբերյալ ՄԱԿ-ի անկախ հետաքննող հանձնաժողովի զեկույցում ասվում է, որ Իսրայելի անհամաչափ հարձակումները Գազայի հատվածի վրա 2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի օգոստոսը ռազմական հանցագործություն են: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փաստաթղթում ասվում է, որ այն «ցավալի է և ժամանակին»՝ հավելելով, որ զեկույցն ավարտվել է մինչև բռնության վերջին աճը և ընդգրկում է 2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածը:
Զեկույցում ընդգծվում է, որ Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հասցրած վնասը համաչափ չէր ռազմական առավելությանը։ Հետևաբար, իսրայելական կողմի գործողությունները ռազմական հանցագործություն են։
ՄԱԿ-ը նաև հավելել է, որ Գազա մարդասիրական օգնության մատակարարման արգելքը խախտում է միջազգային իրավունքը։