Բլինքենն ու Նեթանյահուն Իսրայելում օդային տագնապի ժամանակ պատսպարվել են բունկերում
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հինգ րոպեով ապաստանել են բունկերում, երբ Թել Ավիվում նրանց հանդիպման ժամանակ օդային հարվածի ազդանշաններ են հնչել, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ դրանից հետո հանդիպման բոլոր մասնակիցները լքել են բունկերը, վերսկսել իրենց հանդիպումը և ուղղվել Իսրայելի պաշտպանության նախարարության հրամանատարական կենտրոն՝ շարունակելու իրենց քննարկումները։
«Վարչապետ Նեթանյահուի և պատերազմի կաբինետի հետ պետքարտուղարի հանդիպման ժամանակ օդային հարվածների ազդանշանները միացան, և նրանք հինգ րոպեով ապաստան գտան բունկերում», - ասել է Միլլերը:
Սա պետքարտուղարի երկրորդ այցն է Իսրայել` ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկսվելուց հետո։ Նա երկիր է վերադարձել տարածաշրջանի ղեկավարների հետ մի շարք այցելություններից հետո։