Գերմանիայի խնդիրն է ապահովել Իսրայելի անվտանգությունը․ Շոլց
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ երկրի խնդիրն է ապահովել Իսրայելի անվտանգությունը։ Այս մասին նա հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելի և նրա քաղաքացիների անվտանգությունը գերմանական պետական քաղաքականության պարադիգմն է։ Գերմանիայի կառավարությունը գործում է այս սկզբունքով»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Ավելի վաղ Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը չի կարող խոսել բոլոր պաղեստինցիների անունից, Գազայի խաղաղ բնակչությունը տուժում է արմատական խմբավորման գործողություններից։