Իրանի հարավում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Իրան
Իրանի հարավում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր–Աբբաս քաղաքից 30 կմ հյուսիս, որտեղ ապրում է 352 հազար մարդ։ Օջախը գտնվել է 11 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Այս օրը տարածքում սա արդեն երրորդ երկրաշարժն է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն