ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե ինչու չի ընդունվել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ բանաձևը
ԱշխարհԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների դիրքորոշումը թույլ չտվեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունվի պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հումանիտար զինադադարի մասին ռուսական բանաձեւի նախագիծը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
«Ինչպես ցույց տվեց երեկվա քվեարկությունը, Վաշինգտոնի և արևմտյան այլ մայրաքաղաքների դիրքորոշումն էր, որ թույլ չտվեց մեզ բնական և տրամաբանական որոշում կայացնել, ինչը ներկա պայմաններում միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների մարդասիրական բացարձակ հրամայականն ու բարոյական պարտականությունն է»,- ասված է հայտարարության մեջ։