ԱՄՆ-ն Ուկրաինային է հանձնել խոստացված Abrams տանկերը
Աշխարհ
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարության խոսնակ, գնդապետ Մարտին Օ'Դոնելը հայտարարել է, որ երկիրն Ուկրաինային է մատակարարել նախկինում խոստացված Abrams տանկերը: Այս մասին հայտնում է ուկրաինական «Ֆրիդոմ» հրատարակությունը։
«ԱՄՆ-ն ի սկզբանե խոստացել էր 31 Abrams տանկ մատակարարել Ուկրաինային: Նահանգներն ասել էին, որ դրանք կուղարկեն աշնանը, և մենք դա արեցինք»,- ասել է Օ'Դոնելը:
Նա նաև նշել է, որ Abrams տանկերն արդեն գտնվում են Ուկրաինայում և պատրաստ են մարտական գործողություններին։ Զինվորականը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի 200 զինծառայողներ, ովքեր վերապատրաստվել էին այդ տանկերը շահագործելու համար, վերադարձել են երկիր։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու