Հայտնի է՝ ինչի մասին են 3 ժամ բանակցել Պուտինն ու Սի Ծինփինը
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունները տևել են երեք ժամ։ Այդ ընթացքում առաջնորդները քննարկել են երկկողմ օրակարգը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մենք երեք ժամ զրուցեցինք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ։ Խնդիրները շատ են՝ տնտեսություն, ֆինանսներ, քաղաքական փոխգործակցություն, միջազգային հարթակներում համատեղ աշխատանք»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա հավելել է, որ «որոշ մանրամասնությամբ» շոշափվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Պուտինը Սի Ծինփինին տեղեկացրել է նաև «ուկրաինական ուղու վրա» իրավիճակի մասին։ «Ամեն ինչ մանրամասն ներկայացնելու համար անհրաժեշտ էր ևս երեք ժամ»,- եզրափակել է ՌԴ նախագահը։
Հոկտեմբերի 18-ին Պեկինում կայացել են Պուտինի և Սի Ցզինպինի բանակցությունները։ Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ առաջնորդները շփվելու են նեղ ձևաչափով։