ԱՄՆ-ն փակել է Թուրքիայում իր հյուպատոսություններից մեկը
ԱշխարհԱՄՆ-ն անորոշ ժամանակով փակում է իր հյուպատոսությունը Թուրքիայի Ադանայում՝ բողոքի ցույցերից հետո, ասվում է Անկարայում ամերիկյան դեսպանատան կայքում։
Ադանայում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կլինի հանրության համար մինչև հետագա ծանուցում, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը պարզաբանել է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ողջ Թուրքիայում սպասվում են մեծ ցույցեր՝ կապված Իսրայելում և Գազայում դեպքերի հետ, և ցանկացած հավաք, նույնիսկ եթե խաղաղ լինի, կարող է վերածվել անկարգությունների։ Բողոքի գործողությունները կարող են հանգեցնել ոստիկանության ներկայության ավելացման և ճանապարհների փակման:
Այնուամենայնիվ, Թուրքիայում ԱՄՆ կառավարության անձնակազմին հանձնարարվել է նվազագույնի հասցնել տեղաշարժը և խուսափել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադանայի հյուպատոսական շրջան մեկնելուց: