Լավրովը ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել հանգստանալ Հյուսիսային Կորեայում
ԱշխարհՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս հանգստանալ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հայտնել ենք, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հոկտեմբերի 18-19-ը գտնվում է ԿԺԴՀ-ում։ Նա նաև ասել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի հարաբերությունները հասել են որակապես նոր, ռազմավարական մակարդակի։ Նրա խոսքով՝ դա հնարավոր է դարձել այս տարվա սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հանդիպումից հետո։