Լավրովը ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել հանգստանալ Հյուսիսային Կորեայում
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ կտար հանգստանալ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով գտնվում է ԿԺԴՀ–ում։ Ռուսական ինքնաթիռը չորեքշաբթի վայրէջք է կատարել Փհենյանի օդանավակայանում։ Լավրովին դիմավորել են ԿԺԴՀ մոտ երկու հարյուր քաղաքացիներ՝ ազգային տարազներով։
«Խորհուրդ կտայի»,– Լավրովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ռուսներին խորհուրդ կտար Հյուսիսային Կորեան դիտարկել որպես հանգստի վայր։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար