Պակիստանում պահանջել են միջուկային հարված հասցնել Իսրայելին
ԱշխարհՊակիստանի խորհրդարանում ելույթ ունենալով՝ պատգամավոր Սարվաթ Ֆաթիման երկրի իշխանություններից պահանջել է միջուկային հարված հասցնել Իսրայելին։ Քաղաքական գործչի կարծիքով՝ Իսլամաբադի զինանոցում գտնվող ատոմային ռումբը պետք է դադարի լինել ընդամենը ցուցանմուշ։
«Պակիստանի միջուկային զենքը ցուցանմուշ չէ, ես կառավարությունից պահանջում եմ օգտագործել մեր միջուկային հրթիռները որպես զսպիչ միջոց և նախազգուշացնել իսրայելցիներին, որ եթե նրանք չդադարեն ռմբակոծել Գազայի հատվածը, նրանք երկրի երեսից կջնջվեն»,- Ֆաթիմայի խոսքերը փոխանցում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հեռարձակելով քաղաքական գործչի ելույթի տեսագրությունը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի հրթիռակոծության հետևանքով զոհվել է ավելի քան 800 մարդ։