Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է Գազայում մոտ ժամանակներս ցամաքային գործողություն սկսելու մասին
ԱշխարհԳազայի հատվածի հետ սահմանին տեղակայված իսրայելական զորքերը մոտ ժամանակներս կարող են մտնել պաղեստինյան անկլավ։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, հաղորդում է The Times of Israel թերթը։
Հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 19-ին, Գալանտը հանդիպել է Գիվատի բրիգադի զինվորականների հետ։ Ընդ որում, միջոցառման ժամանակ նա զինվորներին հասկացրել է, որ մոտ ապագայում նրանք կարող են ՀԱՄԱՍ շարժման դեմ ցամաքային գործողություն սկսելու վերաբերյալ հրաման ստանալ։
«Հիմա դուք հեռվից եք տեսնում Գազան, շուտով այն կտեսնեք ներսից»,- ասել է նախարարը։