Պաղեստինի իշխանությունները դեմ են Գազայի հատվածից պաղեստինցիների տարհանմանը
Աշխարհ
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիների տարհանմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը YouTube-ում հեռարձակվող ճեպազրույցում։
«Նա չի ցանկանում, որ պաղեստինցիները լքեն իրենց հողը», - ասել է պաշտոնյան:
Միլլերի խոսքով՝ Աբասը մենակ չէ իր բողոքում։ Նրան միացել են մերձավորարևելյան մի քանի առաջնորդներ։
«Հետևաբար, Միացյալ Նահանգները կենտրոնացել է Պաղեստինի անկլավի ներսում անվտանգության գոտիներ ստեղծելու վրա աշխատելու հարցում», - ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար