Իսրայելը որոշել է ցամաքային գործողություն սկսել Գազայում
ԱշխարհԻսրայելը փաստացի որոշել է ցամաքային գործողություն սկսել Գազայի հատվածում, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին, որը բացատրել է նրանով, որ առանց նման գործողության անհնար է իրականացնել իշխանությունների առաջադրած խնդիրները։
«Գազայի հատվածում [ցամաքային գործողություն անցկացնելու] որոշումը կապված է մեր առաջադրանքների կատարման հետ, որոնք մենք արդեն քննարկել ենք։ Սա ՀԱՄԱՍ-ի բոլոր ահաբեկչական կառույցների ոչնչացումն է և պատանդների ազատ արձակումը։ Եվ հետևաբար, առանց ցամաքային գործողությունների օգտագործման, դա հնարավոր չէ անել: Ուստի, կարելի է ասել, որ այս որոշումն ընդունված է»,- ասել է դիվանագետը, սակայն չի հստակեցրել ցամաքային գործողության մեկնարկի հնարավոր ժամկետները։