Թուրքիան բանակցություններ է վարում պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերի հետ
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ակտիվ բանակցություններ է վարում պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերի հետ, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
«Առաջնային նպատակն է վերջ տալ Գազայում մարդկային դրամային: Մենք նաև աշխատում ենք հրադադարի, մարդասիրական օգնության, գերիների փոխանակման հարցերի շուրջ»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը կարող է ավարտվել, եթե ստեղծվեն երկու առանձին պետություններ։ Այս մասին ասել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում։
Թուրք առաջնորդը նշել էր, որ Արևմուտքը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի լարվածությունը և էսկալացիան թուլացնելու ուղղությամբ։