Մենք կմնանք մեր հողի վրա. Պաղեստինի նախագահ
ԱշխարհՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը նախազգուշացրել է Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի չտեղահանել։ «Պաղեստինցիները կմնան իրենց հողի վրա»,-ասել է նա Կահիրեում կայացած գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մենք նախազգուշացնում ենք մեր ժողովրդին Գազայից նրա սահմաններից դուրս տեղափոխելու փորձերից»,- ասել է Աբասը:
Անվտանգությունն ու խաղաղությունը, նրա խոսքերով, տարածաշրջանում «կհաստատվեն միայն երկու պետությունների՝ պաղեստինյան և հրեական պետությունների ստեղծումից հետո»:
«Մենք չենք հեռանալու, մենք մնալու ենք մեր հողի վրա»,- ասել է նա։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում շաբաթ օրը մեկնարկել է Պաղեստինի հարցով գագաթնաժողովը, որին մասնակցում են ավելի քան 30 պետություններ և մի շարք միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ։