Մենք բարձր ենք գնահատում Իրանի դիրքորոշումը․ Բայրամով
Իրան
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը քննադատել է արեւմտյան երկրների դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։
Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին, հայտարարել է Բայրամովը։
«Մենք բարձր ենք գնահատում Իրանի դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում»,- նշել է նա։
Ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ վերջին ամիսներին զգալի առաջընթաց է գրանցվել երկու երկրների հարաբերությունների կարգավորման և երկկողմ համագործակցության խթանման ուղղությամբ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)