ԵՄ ԱԳ նախարարները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Կիևին 500 միլիոն եվրո հատկացնելու շուրջ
ԱշխարհԵվրամիության (ԵՄ) 27 երկրների արտգործնախարարները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնության նոր տրանշի տրամադրման շուրջ։ Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Դիվանագետների հանդիպումը կայացել է Լյուքսեմբուրգում, ենթադրվում էր, որ Ուկրաինային գումար կհատկացվեր Խաղաղության եվրոպական հիմնադրամից։
«Մենք դեռ չենք կարողացել համաձայնության գալ [Ուկրաինային] 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնության նոր տրանշի տրամադրման շուրջ, բայց մենք դա անպայման կանենք ապագայում», - ասել է Բորելը հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։