Պաղեստինն Իսրայելի դեմ բողոք կներկայացնի ՄՔԴ՝ ցեղասպանության մեղադրանքով
Աշխարհ
Պաղեստինը Միջազգային քրեական դատարան բողոք կներկայացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իսրայելական բանակի դեմ՝ պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանության մեղադրանքով, ՌԻԱ Նովոստիին ասել է Պաղեստինի արդարադատության նախարար Մուհամմեդ ալ-Շալալդան։
«Մենք՝ որպես տուժողներ, իրավունք ունենք բողոքներ ներկայացնել Միջազգային քրեական դատարան, և դատի ենք տալու Իսրայելի վարչապետին, շտաբի պետին և բոլոր հրամանատարներին, ովքեր զինվորներին ու սպաներին հրամայել են վարել ագրեսիվ պատերազմ, ցեղասպանություն իրականացնել անպաշտպան ժողովրդի դեմ և ոչնչացնել քաղաքացիական օբյեկտներ, հիվանդանոցներ և տներ»,- ասել է ալ-Շալալդան։
Պաղեստինցի նախարարն ընդգծել է, որ Իսրայելը խախտում է ռազմական գործողություններում համաչափության և ռազմական անհրաժեշտության սկզբունքը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար