ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցը ԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները ՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ Պապոյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասին Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ Զելենսկի Այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին 

Էապես նվազեցվում է հարկային տեսուչ-հարկատու շփումը

Իրավունք

Հարկ վճարողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը՝ տեսչություններում ժամանակակից սպասարկման կենտրոնների գործարկումն է: ՊԵԿ ղեկավարության կողմից հարկային տեսչությունների առջև հստակ խնդիր է դրվել. հասնել նրան, որ անկախ տարածաշրջանային պատկանելությունից, ցանկացած սպասարկման կենտրոնում հարկ վճարողներին հնարավորություն ընձեռվի իրականացնել հարկային և մաքսային ծառայությունների հետ կապված բոլոր ընթացակարգերը:

Երևանում գործող 6 և մարզերի 3 սպասարկման կենտրոններին ավելացավ ևս մեկը՝ Գյումրիի ՏՀՏ սպասարկման կենտրոնը: Երեկ նորաբաց սպասարկման կենտրոն են այցելել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նրանք եղել են ՏՀՏ հիմնովին վերանորոգված վարչական շենքում, ծանոթացել՝ աշխատանքային պայմաններին: Այնուհետև նորաբաց սպասարկման կենտրոնում Գագիկ Խաչատրյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գյումրիի ՏՀՏ աշխատակիցների հետ: Գյումրիի տարածքային հարկային տեսչությունն սպասարկում է Գյումրի քաղաքի, Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջանների շուրջ 3800 գործող հարկ վճարողներին, որոնց մոտ 20 տոկոսն այսօր արդեն հանդիսանում է էլեկտրոնային եղանակով հարկ վճարող: Նշենք, որ այդ թիվը մի քանի անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը: Գյումրիի ՏՀՏ-ում ևս մեկ ուշագրավ ցուցանիշ են արձանագրել. վերջին 6 ամիսների ընթացքում հաջողվել է կրկնապատկել ամսական ֆիսկալային հասույթների ծավալների հանրագումարը՝ 2,1միլիարդ դրամից հասցնելով 4 միլիարդի: 2011թ. մայիսին սկսված շինարարական աշխատանքների արդյունքում հիմնովին վերանորոգվել և ընդլայնվել է Գյումրիի ՏՀՏ վարչական շենքը, որտեղ կգործի նաև նորաոճ սպասարկման կենտրոնը՝ հարմարավետ աշխատասենյակներով՝ համալրված ժամանակակից համակարգչային տեխնիկայով և անհրաժեշտ այլ պարագաներով՝ դրանով իսկ առավել դյուրացնելով հարկ վճարողների աշխատանքը:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի խոսքով՝ «վերջին շրջանում անընդհատ բացվող սպասարկման կենտրոնները պետություն-բիզնես փոխհարաբերությունները գործընկերային ոլորտ փոխադրելուն ուղղված կառավարության քաղաքականության փաստացի վկայությունն են հանդիսանում: Հատկանշական է նաև այն փաստը, որ այս նորաբաց կենտրոնները մայրաքաղաքից բացի, բացվում են նաև մարզերում և սպասարկելու են մարզերի հարկ վճարողներին, ինչը էական նշանակություն ունի տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից»: Բարեփոխումների արդյունքում հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Տեսչություն այցելելիս հարկատուներն այլևս ստիպված չեն լինի իրենց հուզող հարցերը պարզաբանելու կամ խնդիրներին լուծում տալու համար ավելորդ ժամանակ և միջոցներ վատնել՝ սենյակից սենյակ, հարկից հարկ անցնելով, այլ ցանկացած պատուհանից միանգամից կկարողանան սպառիչ պատասխան ստանալ: Արդյունքում՝ էապես նվազեցվում է հարկային տեսուչ-հարկատու շփումը: Սպասարկման կենտրոնի միջոցով է իրականացվում հարկատուների հետ տարվող աշխատանքի մոտ 90 տոկոսը, այդպիսով՝ շփումը տեսչության մյուս ստորաբաժանումների հետ հասցվում է նվազագույնի: Ինչպես Երևանի և մարզերի մյուս տեսչությունների սպասարկման սրահներում, այստեղ ևս այցելուներին հասանելի տեղում տեղադրված են տեղեկատվական տերմինալ, հայտարարությունների ցուցատախտակ, գովազդային հոլովակների մոնիտոր, որոնք իրենց հերթին նույնպես կնպաստեն հարկ վճարողների իրազեկման մակարդակի բարձրացմանը: Սպասարկման գրասենյակները, որպես մեկ միասնական տեղեկատվական համակարգ, Գյումրիի ՏՀՏ-ում ևս պահանջված են: Օրինակ՝ Շիրակի կամ հարակից մարզերի հարկ վճարողները նոր գաղափարի իրագործման շնորհիվ կկարողանան հենց Գյումրիից ներկայացնել հաշվետվություն կամ համապատասխան փաստաթղթեր ուղարկել առանց մաքսատներ կամ մաքսակետեր այցելելու:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ Գյումրիի ՏՀՏ պետ Հրանտ Կարապետյանը, «դուք ինքներդ ականատես եղաք, թե նորակառույց ինչպիսի հարմարավետ և բարեկեցիկ պայմաններում են այսուհետ սպասարկվելու հանրապետության երկրորդ քաղաքի շուրջ 3800 գործող հարկ վճարողները, որոնց սպասրկման որակի բարձրացման նպատակով նորաբաց սրահում այցելուների համար ստեղծվել են բոլոր պայմանները՝ հիմնված հարկային մարմին-գործարար հարաբերություններն առավել փոխվստահելի դարձնելու նպատակակետին: Մեր տեսչությունում սպասարկվող հարկ վճարողների շուրջ 20 տոկոսն այսօր արդեն աշխատում է էլեկտրոնային հաշվետվությունների համակարգով, ինչը ՊԵԿ կողմից իրականացվող բարեփոխումների նկատմամբ վստահության բարձր ցուցիանիշի վկայությունն է հանդիսանում»,-նշել է ՏՀՏ պետը:

Այսպիսով, Գյումրիի տարածքային հարկային տեսչությունում գործող նորաբաց սպասարկման կենտրոնում ևս ստեղծված են բոլոր պայմանները հարկ վճարողներին արագ և որակյալ սպասարկելու համար: Կոմիտեի ղեկավարությունը հետևողական է հարկ վճարողների սպասարկումը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը
Ամենադիտված