Դատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրա Հայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Փաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճ ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» 

Եթե Հայաստանում տանս հարցը լուծեմ, յոթերորդ երեխային էլ ուրախությամբ կսպասեմ. տեղահանված արցախցի

Հասարակություն

Արցախի Վաղուհաս գյուղից բռնի տեղահանված Մանուշակ Ասլանյանը 6 անչափահաս երեխաների մայր է: Նա երկար տարիներ ապրել է գյուղի, մեղմ ասած, ոչ շքեղ տներից մեկում: Պատմում է, որ նախորդ տարի Արցախի կառավարությունը, հաշվի առնելով իր բազմազավակ մայր լինելն ու ապրելու պայմանները, նոր տուն էր կառուցել ու գեցեղիկ վերանորոգել իր բազմանդամ ընտանիքի համար, սակայն մեկ օր էլ չեն հասցրել մնալ այդ տանը` Արցախի բռնի հայաթափման պատճառով:

«Մեր գյուղում՝ Վաղուհասում, շատ էին բազմազավակ մայրերը՝ 8, 9, 10 երեխաներ ունեին, ու ոչ մեկը չէր դժգոհում երեխա պահելուց, մարդիկ իրենց աշխատանքով պահում էին իրենց երեխաներին։ Իմ երեխաներին մեծացնելու գործում էլ բացի ամուսնուցս նաև սկեսուրս է օգնել, ինքն էլ հինգ երեխաների մայր է, և բոլոր երեխաներն ունեն իրենց ընտանիքը»,- հպարտորեն ասում է Մանուշակն ու շեշտում, որ իր մայրն էլ վեց երեխա է ունեցել ու իր քույրերն ու եղբայրներն էլ միմյանց հետ լավ հարաբերությունների մեջ են:

37-ամյա բազմազավակ վաղուհասցին ոչ մի կրոնական կազմակերպության հետևորդ չի ու չէ էլ եղել, սակայն շեշտում է` հավատում է Աստծուն.

«Իմ խղճին չէր նստի, որ ես իմ հղիությունն ընդհատեի, երբեք նման քայլի չեմ գնացել`աղջկան քույր է պետք, տղային՝ եղբայր։ Գյուղում ես էլ էի աշխատում, ամուսինս էլ, երեխաների համար նպաստ էինք ստանում, և մեր ապրուստից երբեք չենք դժգոհել»:

Մանուշակը թեպետ ամուսնացել է վաղ տարիքում` տասնութ տարեկանում, և չի հասցրել բարձրագույն կրթություն ստանալ, բայց ընդգծում է, որ երեխաների կրթությանը մեծ ուշադրություն է դարձնում և հիմա մեծ աղջկա` Լարիսայի, հետագա ուսման հարցերով է զբաղված:

«Աղջիկս ուզում է Շիրակի պետական համալսարան ընդունվի՝ պատմության ֆակուլտետ: Վաղուհասի դպրոցում 11-րդ դասարանից «Հայոց պատմություն» ու «Հայոց լեզու» առարկաներն էր պարապում: Մեր դպրոցի ուսուցչուհին դասերից հետո երեխաների հետ անվճար պարապում էր, ասում էր` թող առաջ գնան»,-պատմում է` տեղահանվելուց հետո Մեծ Սեպասար գյուղում իր հարազատի տանը ժամանակավոր ապաստանած արցախցին: Աղջիկը`Լարիսան, ով փոքրուց Արցախին նվիրված ստեղծագործություններ է գրում, մեզ հետ զրույցում պատմեց, որ պատմության ֆակուլտետ ընդունվելու որոշումն ինքն է կայացրել.

«Ուզում եմ Արցախի պատմության մասին գրքեր գրեմ ու դրանք ներկայացնեմ արտասահմանում»: Լարիսան խոսելով իր բազմանդամ ընտանիքից` նշեց, որ շատ քույրեր ու եղբայրներ ունենալը հետաքրքիր է, երբեք ձանձրանալու առիթ չի լինում, գրեթե ամեն օր խաղեր են կազմակերպում ու խմբով խաղում .

«Իհարկե ընկերներ էլ ունենք, բայց երբ որևէ մեկն օգնության կարիք է ունենում, մինչև ընկերները կհասնեն` մենք իրար օգնում ենք»: Մանուշակի վեց երեխաներն էլ դպրոցում են սովորում, ու բոլորն էլ սիրում են երգել: Մեծ երեխան` Լարիսան, նախընտրում է հատկապես հայրենասիրական երգերը.

«Ես գնացել եմ երգի անհատական դասերի, երգը կշարունակեմ, բայց որպես երկրորդ մասնագիտություն։

Շատ եմ սիրում երգել՝ Արաբո Իսպիրյանի ՝ «Տուն իմ հայրենի» և Գայա Արզումանյանի՝ «Այայի երկիր Արցախ» երգերը: Եղբայրներս էլ են լավ երգում, օրինակ` Միքայելը, ով տասներկու տարեկան է, դպրոցի դասերից հետո երգի անհատական դասերի է հաճախում»:

37-ամյա Մանուշակի տղաներից մեծը` 16-ամյա Վանին, Արցախում Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում է սովորել` մեկ տարի, սակայն Հայաստան տեղափոխվելուց հետո, երբ դիմել է Գյումրու Կարա- Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ, առաջարկել են նորից առաջին կուրսում սովորի, քանի որ երկրորդ կուրսում տեղ չեն ունեցել.

«Տղաս շատ լավ ձայն ունի` աշուղական երգեր է երգում, բայց չհամաձայնվեց նորից առաջին կուրսում սովորել, հիմա որոշել է ավտոմեխանիկ դառնալ» ,-ասաց Մանուշակը: Բազմազավակ մոր աղջիկներից` Անին, ով 15 տարեկան է ևս կողմնորոշվել է մասնագիտության հարցում` տոնական սեղանների ձևավորմամբ է ուզում զբաղվել:

Իսկ մյուս երեխաները դեռ փոքր են` Գրիգորը` 11, Օֆելյան` 6 տարեկան: Հիմա, Մանուշակն ու իր երեխաները Հայաստանում փաստթաղթերի խնդրի առաջ են կանգնել, միայն ամուսնուն է հաջողվել ստանալ փախստականի կարգավիճակ, իսկ իրեն ու երեխաներին փախստականի կարգավիճակ չեն տալիս:

Պատմեց, որ Անձնագրային և վիզաների վարչության Աշոցքի բաժնում պատճառաբանում են, թե ինքը Հայաստանում` Չարենցավանում, է ծնվել և պետք է դիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար.

«Ծնողներս Արցախից են եղել, ուսանողական տարիներին Հայաստանում են ապրել` Չարենցավանում, ես էլ այնտեղ եմ ծնվել, բայց 1999թ. տեղափոխվել ենք Արցախ ու մինչ 2023թ. սեպտեմբերյան դեպքերն այնտեղ եմ ապրել: Հիմա քույրս, որը Ռուսաստանում է ծնվել, իրեն տալիս են փախստականի կարգավիճակ, իսկ ինձ` ոչ: Ես էլ չեմ ուզում ՀՀ քաղաքացիություն ստանամ, որովհետև ես իմ ողջ ունեցվածքը թողել եմ Վաղուհասում` մեկ ձեռք հագուստ ենք վերցրել ու դուրս եկել, ու եթե հետագայում փոխհատուցման հնարավորություն լինի` ես կզրկվեմ այդ հնարավորությունից»:

Բազմազավակ մայրն արդեն երեք ամիս է` չի ստացել երեխաների նպաստը` փաստաթղթերի խնդրի պատճառով, իր խոսքով` չի ստացել նաև բռնի տեղահանված արցախցիներին պետության կողմից տրվող վեցամսյա սոցիալական աջակցությունը՝ 40 հազար դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար, ինչպես նաև չի ստացել նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին հատկացված լրացուցիչ 50 հազար դրամը:

Դիմել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աշխատանքի տեղավորման հարցով, և թեպետ այնտեղ ասել են, որ դիմում գրի այն մասին, որ պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք, բայց մինչ օրս չեն զանգել: Ասում է`ամուսնու աշխատանքը սեզոնային է, քանի որ շինարարություն է անում, ու եթե ինքը կարողանա իր ու երեխաների փաստաթղթերի հարցը լուծել, աշխատանք գտնի ու տուն ձեռք բերեն` նույնիսկ յոթերրորդ երեխային էլ ուրախությամբ կսպասի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան
Ամենադիտված