Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Սեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում (տեսանյութ) Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ Կարիերայի աճ, նոր ձեռքբերումներ. այս շաբաթավերջին որոշ կենդանակերպի նշանների հաջողություն է սպասվում Իրանում հայտարարել են, որ Սիրիկում հարսանիքը հարձակման է ենթարկվել ամերիկյան AGM-154C JSOW ավիառումբով Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել․ Պուտինը՝ Ուիքթոֆի և Քուշների հետ հանդիպմանը Ռիչարդ Հյուզը հեռացել է «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնից Պուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Ուիթքոֆի և Քուշների հետ 

Հայաստանում կա մի քանի միլիարդ դոլար, որը կարող է ուղղվել ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը. ֆինանսիստ

Տնտեսություն

Հայաստանում կապիտալի պակաս չկա. առկա են մի քանի միլիարդ դոլարի միջոցներ, որոնք կարող են ուղղվել ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը:  Երևանում կայացած «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» անդրանիկ ֆինանսա-ներդրումային համաժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը:

«Հայաստանում կան մի քանի միլիարդ դոլարի միջոցներ, որոնք կարող են ուղղվել ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը: Չեմ կարծում, որ Հայաստանում կա հստակ հաշվարկներ ունեցող և ներդրողներին վստահություն ներշնչող այնպիսի նախագիծ, որի իրականացումը պայմանավորված է կապիտալի պակասի խնդրով»,- նշեց ֆինանսիստը:

Իր խոսքերը Կարեն Զաքարյանը հիմնավորեց թվային տվյալներով. «Հայաստանում կենսաթոշակային հիմնադրամները 2 մլրդ դոլարից ավել ակտիվներ են կառավարում: Կան նաև սեփական կապիտալ ունեցող վարկային կազմակերպություններ և ապահովագրական ընկերություններ, որոնք տնօրինում են այդ նպատակով հավաքագրված վճարները: Այդ ամենը պետք է գրագետ կառավարվի: Այդ գումարներն անգործ չեն մնում, ներդրումներ են կատարվում: Հայաստանում կան նաև հարուստ մարդիկ: Կարող եմ ցույց տալ, թե Հայաստանում որքան կապիտալ կա, որը կարող է ներգրավվել տարբեր նախագծերի ֆինանսավորմանը: Այն հասնում է մի քանի միլիարդ դոլարի: Նույն բանկային համակարգում միայն ավանդների և բոլոր տեսակի վարկերի տարբերությունը 2.6 մլրդ դոլար է: Բանկերը 14 մլրդ դոլարի ավանդ են ստացել և տրամադրել են 11.4 մլրդ դոլարի վարկ: Բանկային համակարգի սեփական կապիտալն էլ 3.6 մլրդ դոլար է, որը նույնպես պետք է ներդրվի: Բացի այդ, 2 մլրդ դոլարից ավել կենսաթոշակային խումբ ունեն, որոնք նույնպես ներդրվել են: Վստահ եմ, եթե լավ ներդրումային նախագիծ լինի՝ ֆինանսավորում կգտնվի»:

Այդ պարագայում, ինչպես նշեց բանախոսը, Հայաստանում խնդիրը հստակ մշակած գրագետ ներդրումային ծրագրերի բացակայությունն է:

Ըստ նրա՝ Հայաստանում շատ կարևոր է առաջավոր գիտելիքի ներդրումը և համապատասխան մշակույթի արմատավորումը: Այդ առումով Կարեն Զաքարյանը կարևորում է «Ֆրիդոմ բրոքեր Արմենիա» ընկերության գործունեությունը մեր երկրում։

«Նրանք կարևոր փորձ են կուտակել Ղազախստանում՝ էապես վերափոխելով և ակտիվացնելով տեղի շուկան: Դա հույս է ներշնչում, որ Հայաստանում իրենց փորձի ներդրումը թույլ կտա նմանապես աշխուժացնել մեր շուկան, ինչը հնարավոր կլինի, եթե կարողանանք զուգահեռաբար իրականացնել մի շարք փոփոխություններ, առանց որոնց բոլոր ջանքերը լինելու են պակաս արդյունավետ»,- գտնում է փորձագետը:

Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանի ֆոնդային բորսան ստեղծել է տեխնոլոգիական հնարավորություն, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ համակցել տարբեր հավելվածները ու ներդրումային շուկաներից պարտատոմսեր և բաժնետոմսեր ձեռք բերել:

«Ցավոք, դեռ սակագնային հարցեր կան: Երբ այդ խնդիրը լուծվի, կարծում եմ՝ խոշոր ներդրումային շատ ընկերություններ և բանկեր ավելի ակտիվ մարքեթինգային արշավ կսկսեն, որպեսզի իրենց հաճախորդներին ներկայացնեն Հայաստանում արդեն կիրառվող գործիքները»,- եզրափակեց Կարեն Զաքարյանը:

Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Freedom Broker Armenia ընկերության համատեղ կազմակերպած «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» համաժողովում քննարկվել են ներդրումային շուկայի զարգացման կարևորագույն հարցերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՍեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում (տեսանյութ) Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ Կարիերայի աճ, նոր ձեռքբերումներ. այս շաբաթավերջին որոշ կենդանակերպի նշանների հաջողություն է սպասվում Իրանում հայտարարել են, որ Սիրիկում հարսանիքը հարձակման է ենթարկվել ամերիկյան AGM-154C JSOW ավիառումբով Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել․ Պուտինը՝ Ուիքթոֆի և Քուշների հետ հանդիպմանը Ռիչարդ Հյուզը հեռացել է «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնիցՊուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Ուիթքոֆի և Քուշների հետ Գիտնականը հետմահու Շնոբելյան մրցանակ է ստացել՝ քիթը մաքրելու գործընթացն ուսումնասիրելու համարՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անթալիայում ձերբակալված ռուսաստանցին «Կրեդո-Մեդ»-ի համասեփականատեր Մարատ Դրեյզինն է՝ «սանիտարների բանդայի» գործով անցնող անձը «Էվերթոնի» գլխավոր մարզիչ․ «Էվերթոնի» սեփականատիրոջ հետ երբեք չեմ հանդիպել և չեմ խոսելՏարվա ամենասպասված կենսագրական ֆիլմերից մեկը․ ինչպես է նկարահանվել Մայքլ Ջեքսոնի մասին «Մայքլը»Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան (տեսանյութ)Ահաբեկչական հարձակումների ծրագիր՝ Իրանում․ Թեհրանից աղմկահարույց հայտարարություն Լեհաստանում վառելիքի գների նոր թանկացում է կանխատեսվումԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ սեպտեմբերի 6-ի աստղագուշակ Ինչի կարող է հանգեցնել Թրամփի՝ Պուտինի մասին նոր հայտարարությունը. Daily MailԶելենսկին պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային՝ մեկ պայմանով Բժշկի փոխարեն՝ սոցցանցերի հետևորդներ․ տարածվում է «անվճար խորհրդատվության» նոր միտումը«Յուրաքանչյուրն իր էկրանի մեջ է»․ հոգևորականը բացատրել է՝ ինչու են ժամանակակից դեռահասներն իրենց միայնակ զգումՈւկրաինացի փախստականներն ավելի հաճախ են հեռանում ԼեհաստանիցԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններինՆոր համաշխարհային համավարակի վտանգ․ մասնագետները նախազգուշացնում են Իտալիայի ծայրահեղ աջ քաղաքական գործիչը օգտագործել է Պավարոտիի ձայնը․ երգչի ընտանիքը վրդովված է Գերմանիայում հայտարարել են, որ Ռուսաստանի «թշնամու կերպարն» օգտագործվում է իշխանությունների քաղաքականությունն արդարացնելու համարՊուտին․ Մոսկվան, ինչպես ամբողջ Ռուսաստանը, մոբիլիզացրել է իր ուժերը՝ հայրենիքը պաշտպանելու համարԿենդանակերպի այս նշանները նոր հաջողությունների ճանապարհին են. ո՞վ կարող է ակնկալել շրջադարձային պահեր Իրանն ավելի վստահ է դարձել Միացյալ Նահանգների հետ իր հակամարտության մեջ. NYTՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում Որքա՞ն կարելի է պահել տնային պահածոները․ կենսաբանը նշել է անվտանգ ժամկետներըԼավրովի կոշտ ուղերձը՝ Եվրոպային և Ուկրաինային Ֆինլանդիայի նախագահին հրավիրել են Ղրիմ՝ «տորթ ուտելու և գարեջուր խմելու»Իրանի հրթիռային հարձակումներից հետո ԱՄՆ-ն հարվածել է նավթատար տանկերներին Ուկրաինական կարգավորման հարցում կարևոր է հաշվի նստել ԱՄՆ-ի հետ. ՌյաբկովՇուֆուտինսկուն շնորհվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում Մակրոնին քննադատել են Փարիզում կայանալիք գագաթնաժողովի համարՌուսաստանում հղիները կարող են վճարովի հիվանդության թերթիկ ստանալ հղիության ցանկացած փուլումԺաննա Անդրեասյան․ Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնաԱլեն Սիմոնյանը հրապարակել է իր և Անելյա Գուբրյանի պսակադրության կադրերըԱմերիկացի քաղաքագետը բացատրել է` ինչպես է ազդել Ուկրաինայի հակամարտությունը ՆԱՏՕ-ի վրաՌուսական ընկերությունները Երևանում ներկայացրել են իրենց արտադրանքըԹրամփը պաշարել է եվրոպական պատերազմի կուսակցությունը. ՍլուցկիՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի մերձակայքում լոգիստիկ կենտրոնին հարվածելու մասինՆեպալում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 1344-ի
Ամենադիտված