Հոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջեն Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. Ինվենթոր Թուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համար Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-Զեյն Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը Ալիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնը Կամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկել Բնիկ ժողովուրդների իրավունքները պետք է մեծ տեղ ունենան բնապահպանական ծրագրերում. IIFB համանախագահ Կենսաբազմազանության փրկության համար պետք է արագացնել գործողությունները․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բնապահպանական նախաձեռնություններին․ Ռիբերա Թուրքմենստանը կարևորել է կենսաբազմազանության պահպանումն ու անապատացման դեմ պայքարը 

Նախագահը վստահություն է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական բարձր մակարդակով

Քաղաքական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ Հայաստան ժամանած Եվրախորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Նատալի Լուազոյին և առաքելության ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է. «Վստահ ենք, որ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով, սակայն շատ կարևոր է, որ մեր գործընկերները դիտորդական առաքելություն իրականացնեն և իրենց գնահատականը տան, թե որքանով ենք մենք ապահովում այդ ամենը։

Կարող եմ ասել՝ այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար։ Դրանք չափազանց կարևոր են և մեծ նշանակություն ունեն։

Այս առումով ձեր ներկայությունը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակության ներկայությունը՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, շատ կարևոր է։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ նախընտրական շրջանում մեր երկրի կարողությունների և ժողովրդավարական դիմակայունության բարձրացման գործում ցուցաբերած աջակցության համար։

Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մենք իսկապես մեծապես շահագրգիռ ենք, որ ընտրություններն անցկացվեն ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, և Հայաստանը, հերթական անգամ, իր ընտրություններից հետո, ապացուցի, որ դեպի Եվրոպա ձգտող ժողովրդավարական երկիր է»։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նատալի Լուազոն ասել է. «Ինձ համար պատիվ է գլխավորել Եվրոպական խորհրդարանի այս պատվիրակությունը։ Մենք վեց անդամ ենք՝ ներկայացնելով չորս տարբեր ազգություններ և չորս տարբեր քաղաքական խմբեր։

Եվրոպական խորհրդարանի համար կարևոր են ոչ միայն այս ընտրությունները, այլև, ընդհանուր առմամբ, Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու ջանքերը։

Դուք գիտեք, որ խորհրդարանը քայլեր է ձեռնարկել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու ուղղությամբ։ Տեղի են ունեցել փոխայցեր և նախաձեռնություններ, որոնց շրջանակում Բրյուսել են այցելել քաղաքական առաջնորդներ, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներ, որի անդամներն, ի դեպ, ավելի վաղ այս տարի այցելել են Բրյուսել։

Իհարկե, մենք նաև ընդունել ենք բանաձև՝ Հայաստանի ժողովրդավարական կայունությանն աջակցելու վերաբերյալ։

Մենք մեծապես աջակցում ենք խաղաղության և կարգավորման այն օրակարգին, որում ներգրավված է Հայաստանը։

Ուրախ ենք, որ վերջերս Երևանում տեղի ունեցավ առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը»։

Հանդիպման ընթացքում կարևորվել են ժողովրդավարության, իրավունքի գերակայության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության բոլոր նորմերին համապատասխան ընտրությունների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետևողական ջանքերը։ Կողմերն ընդգծել են, որ ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների կազմակերպումը ժողովրդավարական պետության կայացման կարևորագույն նախապայմաններից է և քաղաքացիների՝ պետական կառավարման գործընթացներին մասնակցության հիմնարար մեխանիզմը։

Անդրադարձ է կատարվել երկրում տիրող ընդհանուր նախընտրական մթնոլորտին, ընտրական գործընթացի կազմակերպման ընթացքին, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց արդյունավետ դիմակայելու նպատակով պետական մարմինների ու պատասխանատու կառույցների կողմից իրականացվող աշխատանքներին։

Քննարկվել են ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման, քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի լիարժեք ապահովման, հավասար մրցակցային պայմանների ստեղծման և ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակական վստահության բարձրացման հարցերը։

Այս համատեքստում ընդգծվել է անկախ և անաչառ դիտորդական առաքելությունների կարևոր դերը՝ ընտրական գործընթացների թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովման գործում։

Կողմերը կարևորել են ընտրությունները, որպես ժողովրդավարական ինստիտուտի շարունակական զարգացման և քաղաքական մշակույթի ամրապնդման կարևոր գործոն՝ նշելով, որ ժողովրդավարության կենսունակությունը պայմանավորված է ոչ միայն ընտրությունների կազմակերպմամբ, այլև քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ, քաղաքական պատասխանատվության բարձր մակարդակով և հանրային երկխոսության մշակույթի զարգացմամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին, ժողովրդավարական բարեփոխումների, ինստիտուցիոնալ զարգացման և պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շարունակական խորացման կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի, կայուն զարգացման և խաղաղության օրակարգի առաջմղման։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնըՀունգարիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնությունԿամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկելEl Pais. Իսպանիան և Իտալիան համաձայնության են եկել սահմանային վերահսկողությունը վերացնելու վերաբերյալԲնիկ ժողովուրդների իրավունքները պետք է մեծ տեղ ունենան բնապահպանական ծրագրերում. IIFB համանախագահԿենսաբազմազանության փրկության համար պետք է արագացնել գործողությունները․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բնապահպանական նախաձեռնություններին․ ՌիբերաԹուրքմենստանը կարևորել է կենսաբազմազանության պահպանումն ու անապատացման դեմ պայքարըՉեխիան դեմ է արտահայտվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից երաշխավորված վարկ տրամադրելունՓաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության օրակարգը և պայմանավորվածություններըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՖրանսիայում հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրում հաշվարկվել է բողոքի ցույցերի մոտ 250 կոչՓաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերություններն եղբայրական են. ՇարմազանովՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Աֆղանստանին հուսահատորեն անհրաժեշտ է խաղաղություն և կայունությունԱնդրեասյանն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր«Բնությունն է մեզ փրկել, բայց մենք այն չարաշահել ենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի անցյալի ու բնապահպանական խնդիրների մասինՉեխիայի վարչապետը կասկածում է, որ ԵՄ-ն կկարողանա համաձայնության գալ բյուջեի շուրջ մինչև Սուրբ Ծնունդ Նոր սահմանափակում Ռոսսելխոզնադզորից. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի առանց Զելենսկու. ԹրամփԱրմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվիԱրաղչի․ Իրանը վստահում է Հայաստանին և համոզված է, որ Երևանը չի գործում Իրանի անվտանգության դեմԿալաս. ԵՄ-ն մոտ ապագայում չի կարողանա փոխարինել Starlink-ը Ուկրաինայի համար COP-ի շրջանակներում կողմերը պետք է գան համաձայնության. Ռազան Խալիֆա Ալ Մուբարաք Կենսաբազմազանության համար Չինաստանը երեք առաջարկ է ներկայացնում. ՉԺՀ բնապահպանության նախարարԹրամփը Ղրիմը անվանել է Ուկրաինայի կողմից հրաժարված ամենագեղեցիկ հողակտորը Անհամբեր սպասում ենք երևանյան կոչի ընդունմանը. Տանզանիայի նախագահ Կենսաբազմազանությունը կենսական նշանակություն է ունենալու ապագա սերունդների համար. Ալժիրի նախագահ Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. ԿոբախիձեՀայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահ Ջրի սակավությունն ու հողերի դեգրադացիան միլիոնավոր մարդկանց համար իրական խնդիրներ են. Տոկաեւ Տաջիկստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1300 սառցադաշտ է կորցրել. ՌահմոնԱմեն հաջորդ պահի կարող ենք բացել ՀՀ–Թուրքիա սահմանը. Արարատ ՄիրզոյանԱՄՆ Հայ դատը Կոնգրեսի ընտրություններում աջակցում է 63 թեկնածուի«Խաղաղության հարցում կարևոր դեր ունի նաև ինքը․ Ալիևը լսեց ու ասաց՝ լավ, բարի»․ Սիմոնյան Հաջիեւը ուղիղ եթերում զանգահարեց Ալեն Սիմոնյանին Փեզեշքիան՝ Իրանի դեմ կիրառվող արգելված զենքերի և պատերազմի բնապահպանական հետևանքների մասինPolitico. Ուկրաինայի հարցը կարող է երկրորդ պլան մղվել ԵՄ գագաթնաժողովում Պետք է սնուցենք բնությունը, պետք է գործենք հրատապորեն, բավարարենք պահանջները մեզ համար. ԳուտերեշԱյս կիրակի Ռուբեն Սրբազանը անմահ պատարագ կմատուցի Արևշատի եկեղեցումԳուտերեշ․ Երևանյան հռչակագիրը բեկումնային կետ է դառնում ամբողջ մոլորակի համար
Ամենադիտված