Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով, այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Վերադարձված ռուսաստանցի զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի տարածքում, նրանց հետ աշխատում է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։
Վերադարձի հարցում ռուսաստանցի զինծառայողներին միջնորդական ջանքեր է տրամադրել Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն