Զախարովայի քննադատության կենտրոնում հայտնված BBC-ի լրագրողը բացատրել է՝ ինչու չի մեկնել Ստարոբելսկ
Քաղաքական
BBC-ի լրագրող Սթիվ Ռոզենբերգը մեկնաբանել է, թե ինչու չի այցելել Ստարոբելսկ՝ լուսաբանելու այն վայրը, որտեղ, ռուսական կողմի տվյալներով, հարված էր հասցվել ուսումնական հաստատությանը։ Այդ մասին նա խոսել է բլոգեր Սաշա Յոստի հետ զրույցում։
Ռոզենբերգի խոսքով՝ որոշումը պայմանավորված է եղել անվտանգության հարցերով։ Նա նշել է, որ վերջին տարիներին լրագրողներին հաճախ զգուշացվել է սահմանամերձ և ռազմական ակտիվության գոտիներ չմեկնելու մասին, և այդ պատճառով Լուգանսկի ուղղությամբ այցը գնահատվել է որպես ռիսկային։ Լրագրողը հավելել է, որ մնացել է Մոսկվայում և իր աշխատանքը շարունակել է այնտեղից։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել էր լրագրողի որոշումը՝ նշելով, որ նա չի այցելել միջադեպի վայր, սակայն մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լուսաբանմանը։ Ռոզենբերգը պատասխանել է, որ այլ լրագրողների որոշումները եղել են նրանց անձնական ընտրությունը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից