Ձերբակալվել է Արարատ քաղաքի սոցիալական ծառայությունների տրամադրման տարածքային միավորման գլխավոր մասնագետ Արսեն Հովհաննիսյանը
Իրավունք
Ս.թ. դեկտեմբերի 28-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Արարատ քաղաքի սոցիալական ծառայությունների տրամադրման տարածքային միավորման գլխավոր մասնագետ Արսեն Հովհաննիսյանը:
Քաղաքացի «Ա»-ին օրենքով սահմանված կարգով ամենամսյա նպաստ հատկացնելու դիմաց՝ վերջինս պահանջել և ստացել է 50.000 դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում