Դիետոլոգը՝ սառեցված բանջարեղենի և մրգերի օգտակարության մասին
ՀասարակությունՍննդաբան Մարգարիտա Կորոլևան խոսել է սառեցված բանջարեղենի և մրգերի օգուտների մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ գարնանը որոշ մթերքներ բավականին սակավ են։
Ըստ shantnews-ի՝ մասնագետը նշել է, որ գարնանը սառեցված բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները կարող են փոխարինել թարմին, քանի որ դրանք պահպանում են առողջ մանրաթելային և վիտամին-հանքային համալիրներ։
Կորոլևան նաև խորհուրդ է տվել նախապատվությունը տալ այն մթերքներին, որոնք անհրաժեշտ են աշխատունակությունը պահպանելու և օրգանիզմը սեզոնային հիվանդություններից պաշտպանելու համար։ Նա խորհուրդ է տվել նախաճաշին ուտել հացահատիկային մթերքքներ, այդ թվում՝ վարսակի փաթիլներ՝ գերչակի յուղի ավելացմամբ, ինչպես նաև թարմ սառեցված հատապտուղներ և մրգեր: