Փաշինյանի աներորդին հարսանիքին ներկայացել է Loro Piana բրենդի 1000 $ արժեցող կոշիկներով (տեսանյութ)
ՀասարակությունՎարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանը, որ տարիներ առաջ մի գարեջրի սեղանի հաշիվ հազիվ կարողանար փակել, երեկ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարսանիքին ներկայացել է Loro Piana բարձրակարգ բրենդի 820 եվրոյանոց կոշիկներով:
Չմոռանանք ` պատգամավորության առաջին տարիներին Հրաչյա Հակոբյանն արագորեն ճոխ առանձնատուն գնեց Ձորաղբյուրի ամառանոցներում, իսկ հետո, ըստ մամուլի հրապարակումների, հաջողեց թաթախվել մաքսանենգ ճանապարհով սիգարետի արտահանման շուկա, հիմա արդեն նա վայելում է բրենդային հագ ու կապ` «հալալ քրտինքով»:
Հիշեցնենք` պատգամավորական աշխատավարձը հավելավճարով հասնում է մինչեւ 400-650 հազարի, իսկ այդ գումարով հայրենի պատգամավորները հազիվ թե հասցնեն եվրոպական բարձրակարգ բրենդի միայն մեկ կոշիկ կամ մեկ տաբատ գնել, իսկ ուտել, ապրե՞լ: