Տապալել են գետնին, բերման ենթարկել․ ինչ է կատարվել երեկ գիշեր Երևանում
ՔաղաքականHraparak.am-ը գրում է․
Երեկ գիշերը համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են Հյուսիսային պողոտայում իրավապահները գետնին տապալում քաղաքացիներին ու բերման ենթարկում։ Գործողությանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները, ոստիկանության զորքերի սեւ բերետավորները, պարեկային ծառայության աշխատակիցները։
ՀՀ ՆԳՆ լրատվականից «Հրապարակ»-ին ասացին, որ գիշերն ուժեղացված ծառայություն է եղել, իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առկայության 7 դեպք, ոստիկանությունը հայտնաբերել է 1 հետախուզվողի, մեքենաների մեջ գտել են 5 սառը զենք-զինամթերք, 2 գազային ատրճանակ, կեղծ վարորդական վկայականներ եւ այլն:
Ընդհանուր առմամբ, գիշերն իրականացված ծառայության արդյունքում ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին է տարվել 26 անձ: