Զգուշացում․ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․
«Հուլիսի 9-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Վաղարշյան, Սունդուկյան,Ավետիսյան, Համբարձումյան փողոցներում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան, Սայաթ-Նովա փողոցներում, Հանրապետության հրապարակում և հարակից բակային տարածքներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։
Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան