ՌԴ-ն շենքեր է կառուցում Գյումրիում․ նրանց պարտավորեցրել են պահպանել այս քաղաքի ճարտարապետությունը. Aravot.am
ԱՄՆ
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողների ու նրանց ընտանիքների համար ռազմաբազայի տարածքում կկառուցվեն երկու բնակելի շենքեր, ավելի ճիշտ հանրակացարաններ։ Մեկը կլինի երկու հարկանի, մյուսը՝ երեք։ Ռազմաբազայի ղեկավարությունը էսքիզային նախագծերը համաձայնեցրել է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների հետ, նախագիծը հաստատվել է Քաղաքաշինական կոմիտեի ու ԿԳՄՍ նախարարության կողմից, անցել է փորձաքննություն, Գյումրու համայնքապետարանն էլ տվել է շինթույլտվություն։
Կառուցվող շենքերը պիտի հարիր լինեն Գյումրվա ճարտարապետությանը՝ պարտավոր են պահպանել քաղաքի պատմամշակութային տեսքը, քանի որ ռազմաբազան գտնվում է «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ նշելով, որ պարտավորեցրել են ռուսական կողմին շենքերը կառուցել Գյումրու ճարտարապետական տեսքին համահունչ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան