Հայ ժողովրդի մեջ փորձում են սերմանել այն վախը, որ եթե չլինի Փաշինյանը, պшտերшզմ կլինի. Զատուլին
Աշխարհ«Հայ ժողովրդի մեջ փորձում են սերմանել այն վախը, որ եթե չլինի Փաշինյանը, պшտերшզմ կլինի»։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արդեն պարզ են նույնիսկ նրանց համար, ովքեր նախկինում ինչ-որ պատրանքների էին տրվում։ Այսօր Հայաստանում Փաշինյանի իշխանությունը հիմնված է երկու բանի վրա՝ բռնաճնշումների, որոնք կապված են մեծ թվով իրավապահների ներկայության հետ, և այն վախի վրա, որ նրանք փորձում են սերմանել հայ ժողովրդի մեջ՝ «եթե չլինի Փաշինյանը, կլինի պատերազմ», - գրել է Զատուլինը։