Ռոբերտ Արզումանյանը` «Նոա»-ի նախագահի խորհրդական
ԱշխարհՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Ռոբերտ Արզումանյանը «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական է նշանակվել:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռոբերտ Արզումանյանը վերադարձել է «Նոա» և կզբաղեցնի ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդականի պաշտոնը:
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը 2022-23թթ. զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը: