Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում Մի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվի Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ» Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. Թրամփ Այս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան Շաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է» Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է Լիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմին Պոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմություն Ժաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է Թբիլիսի Շաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել 

Մեր Պատարագը. Օրհնություն և արձակում

Տեսանյութեր

Սուրբ Պատարագին գոհություն և շնորհակալություն հայտնելուց հետո՝ (տես՝ «Սուրբ Պատարագ. Գոհաբանություն») պահն է՝ ժողովրդի օրհնության և արձակման: Վարագույրը բացվում է սարկավագի` «Օրհնեա՛, Տեր»-ով:

 Փակման աղոթք

Պատարագիչն ասում է Սուրբ Հովհան Ոսկեբերանի խմբագրած աղոթքներից մեկը. «Որ օրհնես զայնոսիկ, որք օրհնեն զՔեզ, Տէր…»՝ ուղղված առ Աստված: Քահանան Աստծուց խնդրում է Եկեղեցու համար պահպանություն ու օրհնություն, զորություն և խաղաղություն, դպիրները կրկներգում են՝ «Ամեն»: Աղոթքի չորրորդ տան վերջում քահանան ժողովրդին է դառնում, օրհնում խաչով կամ Ավետարանով: Արարողությանը ներկաները պետք է հիշեն իրենց քրիստոնյա եղբայրներին, երկիրը, աշխարհական իշխանություններին ու մարդկությանը: Դպիրները եզրափակում են աղոթքը երիցս երգելով․ «Եղիցի անուն Տեառն օրհնեալ, յայսմհետէ մինչեւ յաւիտեան», այսինքն՝ թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան:

Քահանան, վերջացնելով աղոթքը, համբուրելով Սուրբ Սեղանը, սաղավարտը գլխին, Ավետարանը ձեռքին, սարկավագների հետ իջնում է հարավային՝ ձախ կողմով, ինչպես Աշխարհգալոցից հետո բարձրացել էր: Քահանան Քրիստոսի օրինակն է, իսկ Քրիստոսն ինչպես երկինք բարձրացավ, այդպես էլ պիտի վերադառնա:

Պատարագիչն ասում է. «Կատարումն օրինաց եւ մարգարէից, դու ես, Քրիստոս Աստուած Փրկիչ մեր, որ լցեր զամենայն Հայրակամ տնօրէնութիւնս քո. լի՛ց եւ զմեզ Հոգւովդ քով Սրբով»: Նշանակում է՝ «Մեր Փրկիչ Քրիստոս Աստվա՛ծ, Դու ես մարգարեների և օրենքների ամբողջացումը, որ լիովին կատարեցիր Քո հայրական տնօրինությունը, մե՛զ էլ լցրու Քո Սուրբ Հոգով»:

Վերջին Ավետարան

Ժողովրդին արձակելուց և վերջին օրհնությունը տալուց առաջ՝ դարձյալ Ավետարան է ընթերցվում: Ավարտին, դպիրները գոչում են. «Փա՛ռք Քեզ, Տէ՛ր Աստուած մեր», որից հետո սարկավագն անում է իր վերջին հրավերը՝ «Սուրբ խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ: Ամենակալ Տէր Աստուած մեր կեցո եւ ողորմեա»: Նշանակում է. «Այս Սուրբ խաչով աղաչենք Տիրոջը, որպեսզի սրանով փրկի մեզ մեղքերից և իր ողորմության շնորհիվ մեզ ապրեցնի: Ո՜վ ամենակալ Տեր Աստված մեր՝ ապրեցրո՛ւ և ողորմի՛ր»:

Քահանան Պահպանիչ աղոթքով օրհնում է ժողովրդին։

Արձակման օրհնություն

Դպիրներն ու ժողովուրդը վերջին օրհնությունն են ուղղում Աստծուն. «Օրհնեցից զՏէր յամենայն ժամ, յամենայն ժամ օրհնութիւն նորա ի իմ բերան իմ»: Այսինքն՝ պիտի օրհնեմ Տիրոջը ամեն ժամ, ամեն ժամ նրա օրհնությունը իմ բերանի մեջ է:

Քահանան ասում է. «Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն: Երթա՛յք ի խաղաղութիւն, եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ ընդ ամենեսեանդ: Ամէն»: Նշանակում է. «Օրհնյա՛լ եղեք Սուրբ Հոգու շնորհներով: Գնացե՛ք խաղաղությամբ, և Տերը թող բոլորիդ հետ լինի. Ամեն»: Դպիրները շարունակում են երգել սաղմոսի մյուս տները, որի ընթացքում ժողովրդին բաշխվում է մասը: Այն նրանց համար է, ովքեր չեն կարողացել ստանալ Սուրբ Հաղորդություն:

Պատարագիչը ժողովրդին արձակում է Ավետարանով՝ խաչաձև օրհնելով: Նրանք, ովքեր ցանկանում են համբուրել Ավետարանը, մոտենում են, համբուրում՝ ասելով. «Մեղայ Աստծոյ», որին պատարագիչը պատասխանում է. «Աստուած թողութիւն շնորհեսցէ»: 

Քահանայի օրհնությունից ու արձակումից հետո հավատացյալները պետք է գիտակցեն, որ իրենց հետ տանում են Տիրոջ օրհնությունն ու Սուրբ Հոգու շնորհները և ապրեն այդ գիտակցումով: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարըՄաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել էEl Diario․ Իսպանիայի վարչապետը քննարկում է նոյեմբերի 29-ին ընտրություններ նշանակելու հարցըՑրտահարության վտանգ կա․ մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՊետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ովԱրա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Reuters. Իսրայելը Սաուդյան Արաբիայից Flydubai-ի միջադեպի վերաբերյալ ամբողջական մանրամասներ չի ստանումԻշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնելBloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակըAxios. ԱՄՆ-ը ևս երկու Patriot մարտկոց է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Crew Dragon-ը ռեկորդային կարճ ժամանակում հասել է Միջազգային տիեզերակայանԲյուջեի պակասուրդը խոչընդոտում է զենքի արտադրությանը. ԶելենսկիSamsung-ի Galaxy S26 սմարթֆոնները Եվրոպայում թանկացել են մինչև 400 եվրոյովՇաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստովՀութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում էԱլիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասինCNN-ը տեղեկացել է Թրամփի փեսայի՝ Իսրայելում զենքի ներդրումներին մասնակցության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԱրմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակՓաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցումՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրքԱՄՆ-ը և Հնդկաստանը գտնվում են առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության վերջին փուլում Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարարԱրման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովըՇարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օրՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն էՀիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգըՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ստուգայց է կատարել զորամասերից մեկում«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը
Ամենադիտված