Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին 

Ֆրանսիացի ականավոր գործիչները դիմել են Մակրոնին՝ Ֆրանսիայի զինված ուժերը ՀՀ ուղարկելու խնդրանքով

Հասարակություն

Ֆրանսիացի մի շարք ականավոր քաղաքական և հանրային գործիչներ (շուրջ 100 գործիչ) դիմել են Մակրոնին՝ Ֆրանսիայի զինված ուժերը Հայաստան ուղարկելու խնդրանքով, հայտնում է Le Point-ը։ 

Նամակում նշվում է․ «Հայաստանի գոյատևումը վտանգված է, պարոն նախագահ։

Մենք՝ քաղաքական բոլոր ուղղությունների ընտրյալներս և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ՝ խնդրելով ուշադրություն դարձնել շատ ֆրանսիացիների և մարդու իրավունքների պաշտպանների մտահոգող չափազանց կարևոր իրավիճակին՝ Հայաստանի գոյությանը վերաբերող իրավիճակին: 

Մենք տեղյակ ենք այս հարցում Ձեր անձնական ներգրավվածության և Ֆրանսիայի մարդասիրական, քաղաքական և դիվանագիտական ջանքերի մասին, որոնք գործադրվում են նախագահական մանդատում ՝ օգնելու համար պանթուրքիզմին հավատարիմ ուժերի կողմից սպառնալիքների առջև կանգնած այս բարեկամ երկրին, որոնցից հիմնականներն այժմ կենտրոնացած են Բաքվում: 

Մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ այս պետությանը պաշտպանական նպատակով ռազմական օգնություն տրամադրելու նախաձեռնության համար, այդ թվում՝ որոշակի սպառազինության մատակարարման և մեր լավագույն ռազմաուսումնական հաստատություններում հայ զինվորների ուսուցման համար: 

Սակայն այդ ջանքերը կարող են բավարար չլինել Ալիեւի ռեժիմին ստիպելու հրաժարվել իր ծավալապաշտական եւ քրեական ծրագրերից: Ադրբեջանը, որը գազից և նավթից ստացվող եկամուտներով զգալի ռազմական առավելություն է վայելում, ինչպես նաև Թուրքիայի աջակցության շնորհիվ, այժմ առավել քան երբևէ հակված է ռազմականացնել իրավիճակը: Դա դրսեւորվում է այն լույսի ներքո, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության էթնիկ զտումը նրան հաջող է թվացել, իսկ ժողովրդավարության հանդեպ Հայաստանի բաց լինելը հանգեցրել է նրա մեկուսացմանը ավանդական ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։ 

Հայաստանի համար սա ստեղծում է վտանգավոր իրավիճակ, որը սպառնում է նրա գոյությանը՝ 1915 թվականի ցեղասպանությունից 100 տարի անց։ Նման սցենարի իրագործումն անկասկած աղետ կլինի մեր եղբայրների համար Հայաստանում, մի երկիր, որն այնքան մոտ է մեզ պատմությամբ ու արժեքներով։ 

Սա ծանր պարտություն կլինի մարդկության, հետևաբար՝ Ֆրանսիայի, Եվրոպայի և բոլոր այն երկրների համար, որոնք աշխատում են միջազգային իրավունքի պահպանման և ուժի նկատմամբ արդարության հաղթանակի համար։ Պարոն նախագահ, մենք կարծում ենք, որ իրավիճակը բավական լուրջ է Ձեր ուշադրությունը գրավելու համար։ Այնուամենայնիվ, քանի դեռ ամենավատը տեղի չի ունեցել, հույս կա: Մենք հավատում ենք, որ դեռ ուշ չէ վտանգը կանխելու համար՝ ի ցույց դնելով ավելի ուժեղ զորահավաքի օրինակ՝ ի աջակցություն Հայաստանի։

Ուստի, մենք կոչ ենք անում ֆրանսիացի զինվորականներին ուղարկել այս եղբայրական երկիր. խաղաղապահ զորախումբը, ցուցադրելով իր ներկայությունը, պետք է վախեցնի նրանց, որոնք պատրաստվում են վնաս հասցնել Հայաստանին: Մեր զինված ուժերն արդեն կատարում են խաղաղության պահպանման առաքելություններ և մարդասիրական աշխատանք բազմաթիվ երկրներում։ Մենք հավատում ենք, որ ֆրանսիացի զինվորականների ներկայությունն այս երկրում, ճանաչելով նրանց բացառապես խաղաղ առաքելությունը, կկարողանա հույս, համերաշխություն և ազատություն բերել և դրանով իսկ ամրապնդել մեր սեփական իմունային համակարգը տոտալիտարիզմի, խավարի և մեկուսացման դեմ: 

Շնորհակալություն ուշադրության համար և խնդրում ենք ընդունել, պարոն Նախագահ, մեր բարձրագույն հարգանքի արտահայտությունը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել են
Ամենադիտված