ԱՄՆ-ում հայտնել են Բայդենին փոխարինող հավանական թեկնածուի անունը
ՔաղաքականԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ստրատեգ Թերին Բոնդը նախագահ Ջո Բայդենի նախընտրական բանավեճերում անհաջողության ֆոնին ասել է, որ նրան փոխարինելու ամենահավանական թեկնածուն փոխնախագահ Կամալա Հարիսն է, բայց նա չի հաղթի ընտրություններում։
Բայդենի և նրա նախորդ Դոնալդ Թրամփի առաջին բանավեճը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։
CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Բայդենի ելույթից հետո ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը խուճապ է պատել։ Politico թերթը գրել է, որ որոշ դեմոկրատներ արդեն ակտիվորեն քննարկում են նախընտրական մրցավազքում Բայդենին փոխարինելու հարցը։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը խոստովանել է, որ Բայդենը լավագույնս չի սկսել բանավեճը Թրամփի հետ։
Ըստ ստրատեգի՝ առանց Բայդենին փոխարինելու՝ նահանգները ստիպված կլինեն ընտրություն կատարել Թրամփի և «մտածողության կարողությունների առաջադեմ խանգարում ունեցող» մարդու միջև։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։