44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ
ԱշխարհԵրեւանի կենտրոնում վթարի է ենթարկվել է թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։
«Մայիսի 11-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Range Rover» (վարորդ՝ Ս․ Պ․), «Opel» (վարորդ՝ Լ․ Շ․), «Mazda» մակնիշների ավտոմեքենաները և թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը։ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ․ Կ․-ն (ծնված 2005 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Range Rover» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։