Ֆրանսիան մոտակա օրերին Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի
ԱշխարհՖրանսիան լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային մոտակա օրերին և շաբաթներին, ըստ Reuters-ի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո երեքշաբթի դրա մասին հայտարարել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը։
«Հանրապետության նախագահը հաստատել է՝ ամբողջ անհրաժեշտ աջակցությունը տրամադրելու Ֆրանսիայի վճռականությունը... Միաժամանակ նա մանրամասնել է մոտակա օրերին և շաբաթներին սպասվող մատակարարումների մասին՝ հաջակցություն ուկրաինական ռազմական ջանքերի»,- հաղորդում են լրատվամիջոցները:Նշվում է նաև, որ Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է ճշտել, թե հատկապես ինչ են ներառելու այդ մատակարարումները:
Ըստ Reuters-ի՝ Զելենսկու հետ զրույցում Մակրոնն աջակցություն է հայտնել այս ամռանը Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերի ժամանակ հրադադարի հաստատման մտադրությունը: Ենթադրվում է, որ Ռուսաստանը բանակցություններ սկսելու համար կդադարեցնի գործողությունն Ուկրաինայում և կընդունի բոլոր օգտակար դիվանագիտական նախաձեռնությունները։ը:ը: