«Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ Ալեքսանյան Նոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքը Ֆուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարեն Մեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրը Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է 10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան Կիպրոսում Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ Ալեքսանյան ԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրը 

Ինչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա․ «Հրապարակ»

Քաղաքական

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զարգացումների մասին զրուցել ենք Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։


- Շարժումը մարդկանց մոտ մեծ ոգեւորություն է առաջացրել: Մարդիկ, ովքեր եկեղեցի չէին գնում, հիմա սկսել են գնալ, եկեղեցու դերն է արժեւորվել, հայի ինքնությունը։ Սակայն չնայած առանձին հոգեւորականների ներկայությանը հանրահավաքներին, տպավորություն է, որ ամբողջ պատասխանատվությունը դրվել է Բագրատ սրբազանի վրա։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ 

- Ինչո՞վ պետք է դա պայմանավորված լինի որ, որովհետեւ դա Տավուշում սկիզբ առած շարժում է, Տավուշի թեմի առաջնորդը կանգնել է դրա գլուխ` բնական ճանապարհով, եկել են, հասել այս հանգրվանին։ Սա համաեկեղեցական շարժում չի եղել, ինքը չի ծնվել որպես եկեղեցու կողմից ծնված շարժում։ Այն եղել է տավուշյան շարժում, տավուշյան շարժումում ինքնաբերաբար, բնականաբար, Բագրատ սրբազանը դարձել է լիդեր, լիդերությունը բերել-հասցրել է այս հանգրվանին։ 

- Հարցն այն է, որ այս շարժումը մարդիկ ընկալում են որպես եկեղեցու առաջնորդությամբ, համաեկեղեցական շարժում։ 

- Եթե իրենք ընկալում են եկեղեցու շարժում, ուրեմն իրենք պիտի իմանան, որ եթե եկեղեցու շարժումն է, եկեղեցին ինքը կորոշի իր մասնակցության կերպը, ձեւը, չափը։ Այդպե՞ս չէ։ 

- Այո, բայց մարդիկ նաեւ ակնկալիքներ ունեն եկեղեցուց, որ, օրինակ, գործողությունները միասնական բնույթ կրեն, ասենք` մարզերում էլ թեմերի առաջնորդները տեղային ակցիաներ կազմակերպեն, առաջնորդեն շարժումը: Չե՞ք կարծում, որ երկրում իրավիճակն այդ դեպքում ավելի արագ կփոխվի։ 

- Միասնական բնույթ է կրում, ի՞նչ է եղել։ Պետք լինի՝ կանեն, պետք չի լինի՝ չեն անի, ամեն ինչ պիտի բնական ճանապարհով լինի, մենք արհեստական բաներ չենք անում, ամեն ինչ՝ բնական։ Կա բնական պահանջ՝ մենք բնական պահանջ, ժողովրդական պահանջի կողքին ենք, չկա ժողովրդական պահանջ՝ մենք արհեստականորեն այդ պահանջը չենք ձեւավորում։ 

- Իսկ ո՞ր ազդակներն են ստիպում մտածել, որ այդ պահանջն այժմ չկա։ 

- Այդ պահանջը կա, ինչո՞ւ պետք է հետ կանգնենք։ Բնական է, որ ամենաակտիվը պետք է լինի Երեւանը․ մարզից՝ Տավուշից այդ հարցը եկավ, Երեւանում մեծացավ, ուռճացավ, դարձավ այսպիսի շարժում, հիմա պետք է այս շարժումը բնական իր հանգուցալուծումն ունենա՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։ 

- Սփյուռքի տարբեր օջախներում շարժմանն աջակցող ակցիաներ են կազմակերպվել ու հիմնականում՝ թեմերի կողմից․ արդյո՞ք Մայր Աթոռի ազդեցությամբ են դրանք եղել, թե՞ ինքնաբուխ։ 

- Ինքնաբուխ են եղել՝ ամեն տեղ էլ ինքնաբուխ է։ 

- Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Ռուսաստանի երկու միլիոնից ավելի հայկական համայնքը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմը որեւէ ակցիա չարեցին, որեւէ կերպ աջակցություն չհայտնեցին։

- Իրենց պետք է հարցնեք, ես ի՞նչ իմանամ։ 

- Մենք տեղեկություն ենք ստացել, որ Մայր Աթոռում քննարկում են շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին հանձնելու հարցը։ 

- Չկա այդպիսի բան։ Չկա այդպիսի քննարկում, բայց, անշուշտ, այս շարժումը չպիտի մնա Բագրատ սրբազանի ուսերին, Բագրատ սրբազանը պիտի փոխանցի ինչ-որ մեկին։ 

- Իսկ ո՞ւմ։ 

- Դա արդեն ինքը թող որոշի, բայց ես իբրեւ անձ ասում եմ, որ չպետք է լինի նախկին իշխանություններից եւ չպետք է լինի այս իշխանությունից։ 

- Թեկնածուների անուններ կարո՞ղ եք նշել։ 

- Ե՞ս, ես ո՞վ եմ՝ թեկնածուների անուններ ասեմ, ես հո Բագրատ սրբազանը չե՞մ, Դուք ինձ շփոթում եք Բագրատ սրբազանի հե՞տ։ 

- Իսկ հնարավո՞ր է, որ վարչապետի թեկնածու լինի սրբազաններից մեկը, ով ունի միայն ՀՀ քաղաքացիություն։ Այդ տարբերակը քննարկվե՞լ է։

 - Մեր կողմից նման տարբերակ չի քննարկվել։ Կարող է ուրիշ տեղերում քննարկում են, բայց մեզ մոտ նման տարբերակներ չեն քննարկում։ 

- Ուրիշ տեղերում` որտե՞ղ։ 

- Կարող է քաղաքական շրջանակներում նման հարց քննարկվում է, գուցեեւ, բայց մենք նման հարց չենք քննարկել՝ նման հարց մեր օրակարգում չկա։ 

- Եթե Ձեզ առաջարկեն լինել վարչապետի թեկնածու, կհամաձայնե՞ք։ 

- Ես որեւիցե պատասխանատվությունից չեմ խուսափել, բայց եթե դա կօրհնի Ամենայն հայոց կաթողիկոսը։ Առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության որեւիցե բան մենք չենք անի՝ ինքնուրույն, ինքնամատույց։ 

- Եթե Վեհափառն օրհնի, Դուք կվերցնե՞ք այդ պատասխանատվությունը։ 

- Եթե Ամենայն հայոց հայրապետն օրհնի, ես ցանկացած պատասխանատվության տակ կմտնեմ, թեեւ դա խաչելություն է, բայց մեկը պետք է խաչվի՞, ի վերջո, թե՞ չէ։ 

- Շարժման սկզբում ասում էիք՝ ուզում եք, որ Բագրատ սրբազանի լավատեսությունը հաղթի, իսկ Դուք հոռետես եք։ Հիմա ի՞նչ եք մտածում։ 

- Հիմա նույնն եմ մտածում եւ ցանկանում եմ, որ հաղթի իր լավատեսությունը։ 

- Դեռ կասկածներ ունե՞ք։ 

- Այո, հատկապես այդ օրակարգով` իմպիչմենթի օրակարգի նկատմամբ մի քիչ կասկածներ ունեմ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը չի հեռանա Սիրիայից, Լիբանանից և Գազայից՝ մինչև սպառնալիքների վերացումը«Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի խոցման մասինՆոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքըՖուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարենՄեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրըՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան ԿիպրոսումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջԱթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրըNVIDIA-ն դադարեցրել է առաջադեմ չիպերի մատակարարումը ՉինաստանՌուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեցՌուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն անհանգստացրել են Ճապոնիային ու ԹայվանինԳրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղըԱդրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Սի Ծինփինը անձամբ դիմավորել է Թրամփին՝ պատմական բանակցություններից առաջԶվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչԹրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակըՊենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. ՊապոյանԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 27.5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» ենՈ՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառելՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըՍի Ծինփինը կոչ է արել վճռականորեն պահպանել հետպատերազմյան համաշխարհային կարգը Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ ԿարապետյանՀունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալվածՌուբիո. ԱՄՆ-ում տեխնիկական խափանումները կապված չեն երկրի հակառակորդների գործողությունների հետ Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր ՀակոբյանՖրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջՀեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցումՍի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ
Ամենադիտված