Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերաբացվի
Աշխարհ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման հնարավորությունը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հաջիզադեն ասել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների պաշտոնյաների և համապատասխան կառույցների միջև շփումների և բանակցությունների շրջանակներում իրանական կողմին փոխանցվել են Ադրբեջանի ակնկալիքները։
«Համապատասխան աշխատանք է տարվել նաև Ադրբեջանի դեսպանատունը նոր, ավելի անվտանգ վայր տեղափոխելու ուղղությամբ, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին, ինչի արդյունքում՝ արդեն որոշվել է նրա նոր վայրը»,- ասել է Հաջիզադեն։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել