Չինաստանում Շոյգուին ստիպել են սպասել
ԱշխարհԱնվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին միանգամից թույլ չեն տվել մտնել Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճ (խորհրդարան-խմբ.), որտեղ բանակցություններ էին վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, գրում է Kommersant-ը։
Շոյգուն նախագահի և Ռուսաստանի այլ նախարարների հետ Պեկին է ժամանել մայիսի 16-ին։
Միևնույն ժամանակ, սկզբում չեն ցանկացել նրան թույլ տալ մտնել Ժողովրդական մեծ դահլիճ։ Ինչպես պարզաբանում է «Կոմերսանտ»-ը, կազմակերպիչներին դուր չի եկել նրա կրծքանշանը, որը նրան իրավունք էր տալիս մտնել դահլիճ։
Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարը ստիպված է եղել սպասել, մինչև հարցը վերջնականապես լուծվել է իր օգտին, իսկ մինչ այդ նա, դռան մոտ կանգնած, ներս է ճանապարհել առնվազն տասը գործընկերոջ»,-գրում է պարբերականը։