Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար
Աշխարհ«Հաշվի առնելով «Նոա» ՖԱ-ի հայտարարությունը, մայիսի 21-ին «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 35-րդ տուրի «Փյունիկ» և «Նոա» ֆուտբոլային ակումբների միջև կայանալիք հանդիպման հնարավոր տեղափոխման վերաբերյալ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն անվճար առաջարկում է իր ստադիոնը դիտարկել որպես հանդիպման անցկացման ավելի հարմար վայր»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր է դիտարկել այս հարցը և ֆուտբոլը մասսայականացնելու, ինչպես նաև ավելի շատ երկրպագուների և ֆուտբոլասերների համար մրցաշրջանի վճռորոշ հանդիպումը դիտելու հնարավորություն ընձեռելու համար այն տեղափոխել ավելի հարմար վայր։
Նշենք, որ մեր մարզադաշտը տեղավորում է 4825 երկրպագու, և նրա դիրքը գտնվում է երկու թիմերի համար բարենպաստ և մատչելի վայրում»,- ասվում է հաղորդագրության մեջ: