24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն Մելիքյան
Աշխարհ24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել: Այս մաին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «5 իրավապաշտպաների նախաձեռնության» անդամ Ռուբեն Մելիքյանը:
«Առավոտյան 24News -ի լրագրող Մերի Մանուկյանի հետ այցելեցինք քննչական, ճանաչվեցինք տուժող՝ մայիսի 13-ի միջադեպով նախաձեռնված քրեական վարույթով, տեղը-տեղին հարցաքննվեցինք, հետո ուղեգրվեցինք դատաբժշկական փորձաքննության ու կարգով-կանոնով փորձաքննվեցինք։