Վրաստանի նախագահն առաջարկել է չեղյալ համարել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արտակարգ Պատահար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով հրաժարվել է ստորագրել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, խորհրդարանի անդամներին ուղղված իր նամակում առաջարկել է այն չեղարկել ուժի մեջ մտնելու հաջորդ օրը։
««Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կատարելագործելն անհնար է, հետևաբար, օրենքի չեղարկումն այլընտրանք չունի և ներկայացնում է ժողովրդի կամքը»,-այս մասին ասվում է նամակում, որը հրապարակվել է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքի կայքում։
«Սալոմե Զուրաբիշվիլին օրենքը մեզ վերադարձրեց մեկ փոփոխությամբ, որպեսզի այն մեկ օրով ուժի մեջ մնա, դրանով նա փակեց քննարկման հնարավորությունը և վերջապես հաստատեց, որ չկան իրական փաստարկներ օրենքի դեմ»-ֆեյսբուքյան իր էջում գրել է Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։
Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ ինքը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։ Եթե խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաղթահարի նախագահի վետոն, օրենքը, բացառությամբ երկու հոդվածների, կիրականացվի հրապարակումից անմիջապես հետո։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ